Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին. դա հստակ քաղաքական հետապնդում է

Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին. դա հստակ քաղաքական հետապնդում է
20.06.2025 | 11:24

Այս թեմայով որոշեցի արտահայտվել, որովհետև հեռավոր 2004-ին, քաղաքական մի ելույթի պատճառով, նույնաբովանդանդակ մեղադրանք առաջադրվել էր ինձ, ինչի հետևանքով երկու ամիս անցկացրեցի ԱԱԾ մեկուսարանում:

Այն ժամանակ միջազգային բոլոր կառույցները, այդ թվում՝ ԵԽԽՎ-ն, ինձ առաջադրված մեղադրանքը, իմ կալանքը համարեցին անձիս նկատմամբ իշխանությունների քաղաքական հետապնդման դրսևորում:

2004-ի իմ ելույթը քաղաքական էր՝ կոշտ գնահատականներով, բայց իմ ու շատերի գնահատմամբ՝ դրանում չի եղել քրեական հանցակազմ:

Սամվել Կարապետյանի երեկվա ելույթն անհամեմատ զուսպ էր՝ հնչեցված գնահատականների իմաստով:

«Ի՞նչ կարծիք պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին՝ ունենալով անմիջական մասնակցություն, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ Եկեղեցու և Վեհափառ հայրապետին հասցեին իշխանության հնչեցրած վայրահաչոցներին ի պատասխան:

Այսպիսով՝ նրա խոսքի բովանդակության մեջ չկան ուղիղ կոչեր՝ իշխանությունը բռնի ճանապարհով տապալելու, զինված պայքարով իշխանություն զավթելու կամ բռնազավթելու, վարչակարգի նկատմամբ հակասահմանադրական գործողություններ իրականացնելու վերաբերյալ։

Կարապետյանի խոսքը գտնվում է Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության շրջանակում:

Սամվել Կարապետյանի հայտարարությունը չի պարունակում Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ (իշխանությունը յուրացնելու կամ զավթելու հրապարակային կոչեր)։

Իշխանության կողմից նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը, այս ելույթի հիման վրա, կրում է քաղաքական հետապնդման ու ճնշման տեսք։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ